Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հնարավոր է, որ սա ապտակ է Էրդողանին, որը փաստացի սկսել է թուրք-սիրիական պատերազմ՝ հանդես գալով իսլամիստ գրոհայինների կողմից: Նման բանաձևեր ընդունում են ոչ թե նրա համար, որ դրանք ինչ-որ բան են տալիս, այլ որ վաղուց ժամանակն էր ընդունել»,-Rusarminfo-ի հետ զրույցում ասել է նա:
Նրա կարծիքով՝ Սիրիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է նաև նրանով, որ այն ոչ միայն հայ և թուրք ժողովուրդների պատմության մի մասն է, այլ նաև Սիրիայի, որի անապատներում կոտորել են հայերին:
Սատանովսկին նաև նշել է, որ Լիբանանից հետո Սիրիան դարձավ երկրորդ արաբական պետությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Սա հատկապես ցավոտ է Էրդողանի համար, քանի որ նա իրեն զգում է նոր Օսմանյան կայսրության նոր սուլթան: Նա պետք է կարողանա հաշտվել, որ այս աշխարհում ամեն բան չէ, որ տեղի է ունենում իր ցանկությամբ: Չնայած դժվար է հավատալ, որ նա կարող է համակերպվել և առավել ևս ընդունել դա»,-ասել է Սատանովսկի՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանի մյուս երկրները ևս կհետևեն Սիրիայի օրինակին ու կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ