Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» չարախոսության մրցավազքը հիշեցնում է, կներեք, Ադրբեջանի մամուլի՝ հայերի մասին բառապաշարը». Ալավերդյան

Փետրվար 15,2020 13:33

ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով ապրիլին սպասվող հանրաքվեի նախապատրաստման գործընթացն ԱԺ-ում գնահատում է որպես հապճեպ, վերին աստիճանի հասցեական եւ անձնավորված:

«Զարմանալի չէր, որ «Իմ քայլի» հիմնավորման մեջ իրավական հիմք չկար: Եղել է քաղաքականացված քննարկում: Այն ոճը, որը պսակվեց վարչապետի խոսքով, անկախ քաղաքական նախասիրություններից, «սեւ» եւ «սպիտակ» լինելուց, պետք է մերժվի: Վարչապետը պետք է զղջա իր խոսքի համար: Դա Նիկոլ Փաշինյանի խոսքն է, ոչ թե վարչապետի: ԱԺ ամբիոնից նման խոսքն անթույլատրելի էր»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթին՝ ասաց Ալավերդյանը:

Նա «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորներին խորհուրդ տվեց ԱԺ ամբիոնից չարախոսության առումով չմրցել, որովհետեւ նրանք չարախոսությունը շփոթում են սրամտության հետ. «Չարախոսության մրցավազքն ինձ հիշեցնում է, կներեք, ադրբեջանական մամուլի՝ հայերի հանդեպ բառապաշարը: Մեզ չպետք է թույլ տանք նման բան: Համեմատեք ադրբեջանական մամուլի եւ մեր բառապաշարը՝ հայերի վերաբերյալ: Տարիներ շարունակ միլիարդներ ծախսած Ադրբեջանն աղավաղում է հայության նկարագիրը, մինչդեռ նույն բառապաշարով հայերն են խոսում հայերի մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829