Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան․ «Վենետիկի հանձնաժողով» բառակապակցությունն իրենց վրա ազդում է, ինչպես արծաթն ու սխտորը՝ վամպիրների․ «Հրապարակ»

Փետրվար 15,2020 12:10

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երեկ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման տեսագրության հայերեն թարգմանությանը, պարզել էր, որ այնտեղ չկա Անգելա Մերկելի խոսքի այն հատվածը, որտեղ նա Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը։

Մենք մի քանի հարց ուղղեցինք Արմեն Աշոտյանին՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահի։

– Որքանո՞վ է ընդունված պաշտոնական տեքստերի նման ազատ օգտագործումը, մի մասը հանել, կտրել եւ այլն։ Ի՞նչ է սա։

– Դա զարհուրելի է, որովհետեւ հայաստանյան հասարակությունը չպետք է մնար նրա հույսին, որ Արմեն Աշոտյանը փորձում է արտասահմանյան այցերի ժամանակ մի քանի աղբյուրներով ճշտել։ Նիկոլ Փաշինյանն անձամբ ու իր աշխատակազմն է պարտավոր ամբողջությամբ տեղեկացնել ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես միջազգային այցերի ժամանակ տեղի ունեցող այցերի ու հանդիպումների մասին։ Սա շատ փնթի մանիպուլյացիա է։ Կարող եմ եզրակացնել, որ «Վենետիկի հանձնաժողով» բառակապակցությունն իրենց վրա ազդում է, ինչպես արծաթն ու սխտորը՝ վամպիրների, իսկ խաչը՝ սատանայի վրա։

Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում նման մանիպուլյացիայից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ պատժի կենթարկվեին։ Բայց մենք դա չենք ուզում, որովհետեւ պարզ է, չէ՞, որ դա Նիկոլ Փաշինյանի անձնական ճաշակն է՝ կտրել Վենետիկի հանձնաժողովն ամեն տեղից, եւ պետք չէ գցել մեղքը մամուլի ծառայության, դեսպանության կամ թարգմանչի վրա։ Քանի որ մենք գործ ունենք խրոնիկ խաբեբաների հետ, ամեն անգամ ստիպված ենք իրենց ելույթները, ինֆորմացիաները ճշտել մի քանի աղբյուրներից, քանի որ իրենց պետական պաշտոնական աղբյուրները միտված են բացառապես նրան, որ իրենց անհարմար կտորները, հատվածները ձեւեն։ Առաջին անգամը չէ, որ անհարմար հատվածներն անհետանում են պաշտոնական հաղորդագրություններից։ Հիշում եք նաեւ արտգործնախարարի ելույթը Բրատիսլավայում, երբ մենք տեսանք, որ անգլերեն եւ հայերեն տեքստերը տարբեր էին։ Սա այլեւս փնթիություն չէ, այլ պրիմիտիվ, սեփական ժողովրդին խաբելու, մոլորեցնելու քաղաքականություն է։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829