Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Գասարճեան․ Սիրիայի ժողովուրդը սրանով ուղերձ հղեց Թուրքիային․ «168 ժամ»

Փետրվար 15,2020 10:52

«Երբ նմանատիպ բանաձևեր են ընդունվում խորհրդարաններում, դրանք չեն կարող լինել պատահական, այսինքն՝ դրանք չենք կարող դիտարկել ավելի լայն քաղաքական զարգացումներից անկախ, որովհետև, վերջիվերջո, խորհրդարանը ևս ունի իր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականության մեջ իր դերակատարությունը, պարտականությունները»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է թուրքագետ, սիրիահայ լրագրող Սարգիս Գասարճեանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանում ընդունված Ցեղասպանության ճանաչման բանաձևին:

Նա բացատրել է, թե ինչու Սիրիան հենց ներկայումս ընդունեց նման բանաձև: «Սիրիայի ժողովուրդն այլևս ավելի լավ սկսեց գիտակցել, որ ազգությամբ թուրքը նույն մտայնությամբ է առաջնորդվում նաև այսօր և նույն քաղաքականությունն է վարում այսօր, ինչ անցյալում: Ոչինչ չի փոխվել թուրքական քաղաքականության մեջ: Հետևաբար՝ սրանով ուղերձ հղվեց Թուրքիային՝ նախ հաշտվել սեփական պատմության հետ, նախ անցյալի սխալները լուծելու ջանք թափել և ներկայումս նոր ավելի մեծ սխալներ չգործել: Սա Թուրքիայի դեմ էր անշուշտ»,- ասել է Սարգիս Գասարճեանը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829