Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: Նա վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, իսկ Գեւորգ Մխեյանը 70 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:
Վաղը Հայաստանի ազգային հավաքականից պայքարի մեջ ներգրավվելու են 61, 74, 86, 92 եւ 125 կգ քաշայինները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ