Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի միայնակ աղջիկները տոնում են Վալենտինը միասին

Փետրվար 14,2020 22:53

Սուրբ Վալենտինի օրը եկեղեցական տոն է Անգլիական և Լյութերական եկեղեցիներում։ Սակայն վերջին տարիներին այս տոնը Հայաստանում լայն տարածում է ստացել: Սիրահար զույգերը ամեն տարի փետրվարի 14-ին նշում են սիրո տոնը, միգուցե անգամ ավելի մեծ հետարքրքությամբ, քան Սուրբ Սարգիսը:

Իսկ ինչպե՞ս են անցկացնում Սուրբ Վալենտինի օրը Երևանի միայնակ աղջիկները:

Մեր զրուցակից Աննան պատմեց. «Ես և ընկերուհիներս չունենալով ընտրյալ, անցկացնում ենք ամեն փետրվարի 14-ը միասին: Մենք՝ ինչու ոչ, նշում ենք այս օրը, սակայն նշում ենք միայն աղջիկների շրջանակում և տոնի անվանումը մեկ տառով փոխում՝ «Գալենտինի օր»: (Galentine’s day- gal-girl թարգմ. աղջիկ) »:

Երևանի միայնակ աղջիկները չեն տխրում և մնում տանը, նրանց համար սա պարզապես ևս մեկ առիթ է ընկերուհիներով մի-մի բաժակ գինի ըմպելու։

Աննան շարունակեց. «Ես չեմ նեղվում, որ այսօր առանց զուգընկեր եմ: Ես և ընկերուհիներս տոնում ենք մեր անկախությունը, քանի որ այդտեղ ոչ մի տխրելու բան չկա, ինչպես ստիպում է մեզ մտածել հայկական մենթալիտետը»:

 

Սոնա Քաբաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829