«Հանրաքվեն օրակարգից դուրս կգա այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի դատավորները հրաժարական տան»,- այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Ըստ քաղաքագետի, այս պահին ՀՅԴ-ն կոչ է արել ժողովրդին չմասնակցել անօրինական հանրաքվեին, ՀՀԿ-ն ընդհանրապես չի մասնակցի ոչ մի կողմից, իսկ ԲՀԿ-ն կպահպանի չեզոքությունը: «2018 թվականից հետո, Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է անձնիշխան համակարգի: Այդ համակարգի մեջ մտնում են պետական բոլոր մարմինները Տեղական ինքնակառավարման մարմինը, հասարակական կազմակերպությունները և այլն, այդ բոլորը մտնում են մի համակարգի մեջ և սպասարկում են վարչապետի շահը»,- ասում է նա:
«Այս պահին համակարգը ձևավորման փուլում է, մի քանի ինստիտուտ է մնացել, որ այդ համակարգում չէ՝ եկեղեցու ինստիտուտը, լրատվական ինստիտուտը և Արցախի իշխանությունը, իսկ Սահմանադրական դատարանն էլ հանրաքվեի միջոցով է անցնելու այդ համակարգ: Այսինքն` անձնիշխան համակարգը ամեն ինչ ներգրավվում է մեկ համակարգի մեջ և անցնում է ավտորիտար ռեժիմի»,- ասաց Արմեն Բադալյանը:
Ըստ քաղաքագետի, քաղաքացիների «այո» ասելու դրդապատճառները թույլ են, այդ պատճառով, եթե հաջողվի «ոչ»–ի կողմնակիցներին իրենց քարոզարշավը իրականացնել գրագետ, ապա նրանք միանշանակ հաղթելու են:
Կարդացեք նաև
«Ինչպես հասկանում եմ «ոչ»–ի շտաբը ձևավորելու է քաղհասարակությունը և կարծում եմ «ոչ»-ը պոտենցիալ հաղթող է, քանի որ 650 հազար հոգի պետք է «այո» քվեարկի և մոտավոր 1 միլիոն 200 հազար մարդ մասնակցի քվեարկությանը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ