Ինչպե՞ս նվազեցնել բանակում ինքնասպանությունների տոկոսը:
ՇՊՀ կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանը նշեց.
«Մեր բանակին պետք են լուրջ ռեֆորմներ։ Բանակը փակ մի մարմին է, որտեղ ընկնում են 18-20 տարեկան երիտասարդները և սկսում են ենթարկվել տարբեր մանիպուլյացիաների։ Այսօր բանակում կա քրեական ենթամշակույթ: Եվ վստահաբար կարող եմ ասել, որ բանակում ինքնասպանությունների մեծ մասը ուղղակի այդ քրեական ենթամշակույթի կեղտոտ բարքերի արդյունք է: Երբ իր 18 տարեկան երեխան կտրված լինելով իր տանից, մենակ է զգում իրեն այդ ստորաբաժանման մեջ և վերջին ելք է տեսնում ինքնասպանությունը»:
«Հայելի» մամուլի ակումբում հյուրընկալված պարոն Համբարձումյանը օրինակ բերեց.
Կարդացեք նաև
«Ինչո՞ւ է 6 ամիսը մեկ տրվում արձակուրդներ զինվորներին: Թող այդ արձակուրդները տրվեն 2 ամիսը մեկ, 1 ամիսը մեկ, թող այդ արձակուրդների ժամանակը երկարացվի: Ռեֆորմներ պետք է լինեն և ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ ողբերգական դեպքերի տոկոսը կիջնի»:
Սոնա Քաբաբյան