Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հանրաքվեն տեղի ունենա, ապա մենք բոլորս ականատես ենք լինելու Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ խախտումներով իրականացված ընտրություններին»

Փետրվար 14,2020 20:25

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսեց «Ադեկվատներ» միաբանության անդամ Արա Վարդանյանը:

«Այս կոնկրետ հանրաքվեի հարցում, ըստ ինձ, այս օրենքն առաջին հերթին անցկացվել է, որպեսզի կրկին ճնշում գործադրվի դատավորների վրա: Կարծում եմ, որ դատավորները, որոնք ունեն դեռ մոտ 15 օր ժամանակ հրաժարական ներկայացնելու համար, այդ ժամանակը կսպասի իշխանությունը: Երբ որ սպառվի և չլինեն հրաժարականներ, կամ լինեն, իշխանությունը կգտնի ինչ-որ ձև այս հանրաքվեից հետ կանգնելու: Կարծում եմ, որ ամենամեծ վտանգը, որ իշխանությունը տեսնում է այս հանրաքվեի մեջ՝ հաղթելը այս հանրաքվեի միջոցով շատ դժվար է»:

Հայելի ակումբում հյուրընկալված Արա Վարդանյանը շարունակեց.

«Շատ դժվար է ժողովրդին բացատրել, թե ինչով է իրենց կյանքը փոխվելու, եթե իրենք գնան «այո» կամ «ոչ» քվեարկեն: Խոսքը ոչ թե «այո»-ի կամ «ոչ»-ի մասին է, այլ ընդհանրապես մարդկանց ընտրատեղամաս գնալու մասին է: Մինիմում 650 հազար կողմ քվե պետք է հավաքվի և այդ քվեն հավաքվելու համար բարդագույն աշխատանք է սպասվում: Եվ եթե ի վերջո նա գնա այդ քայլին և հանրաքվեն տեղի ունենա, ապա մենք բոլորս ականատես ենք լինելու Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ խախտումներով իրականացված ընտրություններին»:

Պարոն Վարդանյանը վստահ է. «Եթե նա պարտվեց ընտրությունները, նա կհանձնի իշխանությունը շատ արագ: Նա անելու է ամեն ինչ, որպեսզի հաղթի ընտրություններում, լինելու են նախկինում օգտագործված գրեթե բոլոր մեխանիզմները ընտրությունները կեղծելու: Համոզված եմ, որ երկու դեպքում էլ դա բերելու է իշխանափոխության, թե հաղթելու, թե պարտվելու դեպքում: Հաղթանակը տեղի է ունենալու շատ ճնշումների և խախտումների հաշվին, իսկ պարտությունը ցույց կտա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի վայելում այն վստահությունը, որն ուներ երկու տարի առաջ»:

Սոնա Քաբաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829