ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը խանգարել է մարդկանց: Երբ լրագրողները ճշտեցին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՞ն նկատի ունեք՝ Սանասարյանը պատասխանեց, որ այդ անունը չի ուզում տալ:
Ժամանակին, երբ Վանեցյանն ասել էր՝ բա որ ես խոսեմ…Սանասարյանն արձագանքել էր՝ «բա որ ես խոսեմ ինչեր կլինի»: Հարցին՝ հիմա հիբրիդային հեղաշրջման մասին է խոսվում ու այդ ամենը կապվում է Վանեցյանի անվան հետ, դուք դրա՞ մասին էիք ակնարկում երբ ասում էիք, այդ տեղեկությա՞նն էիք տիրապետում, դրա՞ համար էիք այդպես ասում՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Դուք ինքներդ ականատես էիք: Լավ է, որ իմ խոսքը նախորդել է նոր հրապարակ դուրս եկած այդ խոսակցություններին, լավ է, որ ես նախապես էի զգուշացրել ու նախապես ասել էի, թե ինչեր են տեղի ունենում: Վարչապետին տեղեկացրել եմ, թե ինչ է արվում նրա կողմից»:
Դիտարկմանը, որ հիմա Վանեցյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ է զբաղվելու, կուսակցություն է ստեղծվում, ի՞նչ կասեք այդ մասին՝ Սանասարյանը պատասխանեց. «Ես Կադիրովի ֆան կլուբի անդամների վերաբերյալ չեմ ուզում բան ասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ