Ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի ցուցանիշները և զարգացման միտումները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2019 թվականի Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծություն: Ստորև ներկայացված դիագրամներում արտացոլված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի զարգացման միտումները:
Այսպիսով՝
- 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային «IP» հոսքերի թողունակությունը կազմել է 882 000 Մբիթ/վ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով:
- Միաժամանակ, միջազգային «IP» տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է այդ ծառայության սակագինը: 2019 թվականի համար 1Մբիթ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքը կազմել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով:
- Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 3 087 291, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 տոկոսով:
- Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը կազմել է 2 830 853, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների քանակի 9.4 տոկոս աճ:
- Ավելացել են նաև շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 2 445 149, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 տոկոսով:
- Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թվաքանակը կազմել է 385 704, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11 տոկոսով:
Հարկ է նշել, որ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը նշված շուկայում 2019 թվականին կազմել է շուրջ 59 տոկոս:
Կարդացեք նաև
Ընդ որում, 2018 թվականի համեմատ այդ բաժանորդների թվաքանակն աճել է շուրջ 19 տոկոսով:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ