Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինաստանից Շիրակի մարզ վերադարձած 12 անձի նկատմամբ հսկողություն է սահմանվել

Փետրվար 14,2020 17:36

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման շրջանակներում ներկա պահին հսկողություն է սահմանվել Չինաստանից հայրենիք վերադարձած 8 ընտանիքի՝ թվով 12 անձանց նկատմամբ։

Ըստ մեր զրուցակցի, նրանք հիմնականում գյումրեցիներ են, մեծամասամբ ուսուցիչներ, որոնք որոշ ժամանակ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ բնակվել են Չինաստանում, ընդ որում՝ տարբեր քաղաքներում։

Վարդան Ուռուտյանի փոխանցմամբ․ Չինաստանից ժամանած 6-ամյա մի երեխայի մոտ վերադարձի 9-րդ, 10-րդ օրը նկատվել է թեթև ջերմություն, որից անմիջապես հետո նա նմուշառվել է և «Կարմիր խաչ»-ի պոլիկլինիկայի կողմից ուղեգրվել է Երևանի « Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Բարեբախտաբար, կորոնավիրուսի և գրիպի վերաբերյալ լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։ Նրա վիճակն այս պահին լավ է։

Վարդան Ուռուտյանը նշում է, որ բուժցանցի հետ համատեղ շուրջօրյա վերահսկողություն են սահմանել, կան շաբաթ և կիրակնօրյա հերթապահություններ։

Նա նաև ասում է, որ վերջին 14 օրվա ընթացքում կազմակերպված կոլեկտիվներում ակտիվորեն իրագործում է համաճարակաբանական ֆիլտրի գործառույթ․ բուժքույրերի, ուսուցիչների հետ համատեղ հսկողություն են սահմանում դպրոցների, նախակրթարանների մուտքերի մոտ, սուր շնչառական վարակով կասկածելի երեխաները մեկուսացվում են, բուժքրոջ կողմից զննվում և ուղարկվում են տուն։ Նրանք ծնողներին հորդում են անմիջապես դիմել բժշկի։ Ամեն առավոտյան բոլոր մասնագետները գտնվում են դպրոցներում ու նախակրթարաններում։

Մեր զրուցակիցը փաստում է, որ 2019 թվականի հետ համեմատ սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը 1,5 անգամ պակասել է, իսկ 1,3-1,6 անգամով պակասել է թոքաբորբով հիվանդների թիվը։

Նա նաև նշում է, որ իրենք կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ են ձեռնարկել՝ ակտիվ համագործակցելով Բավրայի անցակետի և «Շիրակ» օդանավակայանի սանիտարակարանտինային հսկողության բաժինների հետ։ Չինաստանից ժամանած մեր քաղաքացիների մասին ամենօրյա տեղեկատվություն են ստանում նաև այլ անցակետերից ։

Վարդան Ուռուտյանը ծնողներին հորդորում է՝ փոքր ախտանշաններ ի հայտ գալու դեպքում երեխաներին չուղարկել դպրոցներ և մանկապարտեզներ, դիմել սպասարկող պոլիկլինիկաներին՝ բժշկական օգնություն և խորհրդատվություն ստանալու նպատակով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829