Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առևտրային արտոնությունների մասին ԵՄ զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանին

Փետրվար 14,2020 17:17

ԵՄ-ն հրապարակվել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին՝ որպես GSP+ համակարգի շահառուի:

GSP-ն զարգացող երկրների համար դեպի ԵՄ արտահանման մասով ներմուծման տուրքերի վերացում է ենթադրում: Արտահանման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով՝ այն օգնում է նշված երկրներին հաղթահարել աղքատությունը և ստեղծել աշխատատեղեր՝ միաժամանակ հետևողական լինելով կայուն զարգացման սկզբունքներին:

Հայաստանը GSP համակարգի շահառու երկրներից մեկն է, որը GSP+ համակարգի օգտագործումը պահպանում է ավելի քան 90%-ի մակարդակում՝ աննշան անկում արձանագրելով 2018թ.-ի համեմատ:

GSP+ համակարգի օգտագործումը շարունակվում է մեծապես կենտրոնացած լինել մետաղների (ալյումին, երկաթ և պողպատ) ուղղությամբ:

GSP+-ի շրջանակներում դեպի ԵՄ տարածք ներմուծման 2018 թվականի մասով զեկույցի վիճակագրությունը վկայում է էական նվազման մասին՝ համեմատած նախորդ տարիների ցուցանիշների հետ: Սա առավելապես բացատրվում է այն հանգամանքով, որ Հայաստանից դեպի ԵՄ տարածք իրականացվող ներմուծման զգալի մասը ԵՄ անդամ պետությունների կողմից արձանագրվել է որպես կոնֆիդենցիալ տվյալ:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829