Regionmonitor.Այսօր՝ փետրվարի 14-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է «ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ» մեղադրվող թալիշ գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի (Աբբասով) գործով վճիռը։
Նրան մեղադրանք էր առաջադրված Ադրբեջանի ՔՕ «հակապետական բացահայտ կոչեր անելու» , «ազգային թշնամանք սերմանելու » հոդվածներով։
Նշենք, որ Բաքվի պետական համալսարանի նախկին դասախոս, պրոֆեսոր Ֆահրադդին Աբբասովը հետապնդվում էր սկսած 2005թ.-ից, այն բանից հետո, երբ վերջինս այցելել էր Հայաստան և մասնակցել թալիշագիտական միջազգային կոնֆերանսին։
Ադրբեջանի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում էր, որ նա ճանապարհորդել է Հայաստան և այնտեղ ելույթ է ունեցել «ընդդեմ Ադրբեջանի և երկրի տարածքային ամբողջականության»:
Ֆահրադդին Աբոսզոդան իր գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է արցախյան ազատագրական պայքարին՝ որպես օրինակ թալիշների և Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների համար: Աբբասովը, լինելով իր ժողովրդի համար հեղինակություն, միշտ դիմել է իր հայրենակիցներին, կոչ անելով չենթարկվել Ադրբեջանի իշխանության ագրեսիվ կոչերին և հայերին չընկալել որպես թշնամի, սահմանին թիրախ չդարձնել հայ զինվորներին կամ խաղաղ բնակիչներին: