Իտալիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշներից երկուսը պարտություն են կրել:
65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում սլովենացի Դավիդ Հաբադին հաղթելուց հետո, երկրորդում պարտվել է լեհ Կշիշտոֆ Բիենկովսկուն, իսկ 70 կգ քաշային կարգում Գեւորգ Մխեյանը չի կարողացել պահպանել առաջին մրցափուլում ձեռք բերած միավորների առավելությունը՝ ի վերջո պարտվելով ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ