«Մեղրիի անցակետի արդիականացումն արդեն օրհասական է դարձել, որովհետեւ հարավային դարպասով 2016 թվականից մինչեւ հիմա սահմանահատման քանակը 2 անգամ աճել է՝ 13 հազար ավտոմեքենայից այն դարձել է մոտ 24,500-ի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:
3-րդ երկրներից ՀՀ ներմուծված բեռների մոտ 20%-ն, ըստ Ներսիսյանի, հենց Մեղրիի անցակետով է անցնում, ուստի դրա արդիականացումն ու վերազինումը կարեւոր է:
Նրա ներկայությամբ՝ չնայած այդ մաքսակետի ոչ բավարար վիճակին, փորձում են առավելագույնը լավ սպասարկել. «Բայց կետի թողունակությունն այլեւս մեզ հնարավորություն չի տալիս մեր ուզած կերպով սպասարկումն ու վարչարարությունն իրականացնել»:
ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց՝ Մեղրիի մաքսակետի վերանորոգման նախագծա-նախահաշվային աշխատանքներն արդեն ավարտված են, մրցույթը շուտով կհայտարարվի, այս տարվա վերջ շինարարությունը պետք է սկսվի, իսկ 2023 թվականի վերջին այն շահագործման կհանձնեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ