Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեի գործընթացը հանցագործություն է պետության դեմ:
«Մենք կորցնում ենք պետականություն, ինչին չեմ ուզում մասնակից լինել: Հանրությանը պետք է հասցնել այս գաղափարը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նրա բնորոշմամբ՝ հանրաքվեն երկարաժամկետ կտրվածքով վնասելու է պետությանը. «Հանրաքվեից հետո ունենալու ենք մի ՍԴ, որը մշտապես ունենալու է նույն դիրքորոշումը, ինչը որ կունենա գործադիր իշխանությունը: Նոր կազմով ՍԴ ունենալ՝ կնշանակի փաստացի չունենալ ՍԴ, որովհետեւ այն միշտ միակարծիք է լինելու իշխանության հետ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2924055854345518/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ