Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վիճակում են եղել բանկերը անցյալ տարի

Փետրվար 14,2020 16:19

Անցյալ տարի արտասահմանից ստացումների ծավալը 2018թ-ի համեմատ ավելացել է 173 միլիոն դոլարով կամ 9.7%-ով: Այսօր այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը եւ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Միության գրասենյակում հրավիրած ասուլիսում նրանք ամփոփեցին բանկային համակարգի 2019 թ. ցուցանիշները:

Միության նախագահի տվյալներով, արտասահման փոխանցումների ծավալը 2018 թ-ի համեմատ ավելացել է 267 միլիոն դոլարով կամ 22.5%-ով: Ֆիզիկական անձանց փոխանցումները՝ ներհոսքի տեսքով 2018թ-ի համեմատ ավելացել է 343 միլիոն դոլարով կամ 57.5%-ով:

Անցյալ տարի, բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 միլիարդ. դրամ: 2018 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը 73 միլիարդ դրամով աճել է:

Վարկային ներդրումները 2019 թվականին կազմել են 3.572 միլիարդ դրամ:

Ըստ Մհեր Աբրահամյանի, 2018 թ. համեմատ վարկային ներդրումների աճը կազմել է 327 միլիարդ դրամ կամ 10.1%: Անցյալ տարվա արդյունքներով բանկային համակարգն ապահովել է 78 միլիարդ դրամի շահույթ: 2018 թվականի համեմատությամբ աճը կազմել է 15.8 մլրդ դրամ:

Անցյալ տարի աճել են նաեւ վճարային քարտերով իրականացված գործարքները, որը կազմել է 2 միլիոն 390 376 հազար: Այս թիվը 2018-ի համեմատությամբ ավել է 366 306-ով:

Միության նախագահի ներկայացմամբ, 2019 թ-ին՝ կանխիկ գործարքների քանակը կազմել է 33 միլիոն 582 783 հազար, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 3 միլիոն 472 181-ով կամ 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 միլիոն 146 085: Այս ցուցանիշն էլ 2018թ-ի համեմատությամբ, աճել է 13 միլիոն 131 927-ով կամ 72,9%-ով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829