Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համայնքապետերի վրա պլան է դրված, որ «այո» ձայներ ապահովեն». Անդրանիկ Թեւանյան

Փետրվար 14,2020 16:05

«Մեծ շեշտ է դրվելու վարչական ռեսուրսի վրա, ամենայն հավանականությամբ՝ գործ ենք ունենալու կեղծիքների հետ, որովհետեւ 650 000 «այո» ապահովելը գործնականում անհնար է, քանի որ սա անձերի ընտրություն չէ: Մյուս կողմից, հանրությունն ավելի պասիվ է հանրաքվեների հանդեպ: Բացի այդ, իշխանության վարկանիշի անկում է գրանցվում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց «ՊոլիտԷկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2920613008001944/

«Արդեն իսկ երեւում է, որ վարչական ռեսուրս է օգտագործվելու: Համայնքապետերի վրա պլան է դրված, որ ձայներ ապահովեն: Համայնքի ղեկավարները ոչ հրապարակային հայտարարում են այդ մասին»,-համոզմունք հայտնեց Թեւանյանը:

Նրա խոսքով՝ այս տեսանկյունից պատահական չէ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «այո»-ի շտաբը ղեկավարելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829