Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ես այսօր էլ վերադառնամ նույն գործին, թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթներ ստանան». Դավիթ Սանասարյան

Փետրվար 14,2020 15:53

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննվում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը, որը ներկայացրել էր Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դեռ նախորդ դատական նիստում։ Ըստ պաշտպանի միջնորդության հիմքի, գործի քննությունը պետք է վարեր ոչ թե ԱԱԾ-ն, այլ` ՀՔԾ-ն:

Դատավորը մերժեց միջնորդությունը` գտնելով, որ էական չէ, թե դատախազության վերահսկողության տակ գտնվող, որ մարմինն է քննում գործը:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով անցնում են նաև ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Մեղադրող դատախազը նիստում ներկայացրեց մեղադրական եզրակացությունը:

Լսելով այն` Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս գործը շինծու է ու չի ընդունում մեղադրանքը. «Այն, ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ, չի համապատասխանում իրականությանը»: Նա ասաց. «Ինձ այսօր մեղադրում են նրա համար, որ ես, իմանալով, որ իմ աշխատակիցը կառավարում է ինչ-որ կազմակերպություն, գործին զուգահեռ բիզնես շահեր է հետապնդել: Ես իրեն հարցրել եմ, ասել է, որ կապ չունեմ այդ կազմակերպության հետ: Դիալեզի գործով ՊՎԾ- ում ուսումնասիրություն է արվում, չեմ լսել, որ մեկը տուժել է դիալեզից: Եթե ես այսօր էլ վերադառնամ նույն գործին, թույլ չեմ տալու, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթներ ստանան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829