Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեն կարող է չեղյալ լինել». Ռուբեն Հակոբյան

Փետրվար 14,2020 15:38

«Ամեն ինչ հնարավոր է, հանրաքվեն կարող է չեղյալ լինել: Հնարավոր են եվրոպական կառույցների գնահատականներ, եւ կարող է լինել նաեւ ներքաղաքական այնպիսի իրավիճակ, որը կօգտագործվի՝ հանրաքվեն չեղյալ հայտարարելու համար»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյան եւ Անգելա Մերկել հանդիպման ժամանակ Մերկելը խորհուրդ է տվել, որ հանրաքվեի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականին ուշադրություն դարձնել. «Այդ ձեւակերպումը չներկայացվեց, այդ հատվածը բաց թողնվեց»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական հնարավոր պատճառներին, Հակոբյանն ասաց՝ դեռեւս մարտիմեկյան իրադարձություններից ճանաչում է Փաշինյանի ձեռագիրը:

https://www.facebook.com/aravot.am/videos/504603563573757/

«Ի՞նչ է նշանակում «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը: Այստեղ բացառվում է մասնագիտական-քաղաքագիտական բանավեճը, սա փողոցային կռվի հայտ է: Մեր խնդիրը պետք է լինի սադրանքին չենթարկվելը: Հաշվի առնենք, որ մարտի մեկն էլ հրահրումներով եղավ: Փաշինյանն այս կեցվածքով արագացնում է իշխանափոխությունը: Եթե քաղաքացին չհասկանա, որ իրեն շահագործում են, սպառնում, հավաքական կերպարի հետ խնդիր կունենանք»,-համոզմունք հայտնեց Ռուբեն Հակոբյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829