Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յատուկ շնորհակալութիւն Սուրիոյ իշխանութեան ու մանաւանդ ասպնջական ժողովուրդին, որ ապաստան շնորհեց ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացին. Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ

Փետրվար 14,2020 14:59

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սուրիոյ ԽորհրդարանիՆ Հայոց դէմ գործադրուած ցեղասպանութեան բանաձեւի որդեգրումը եւ կը շնորհաւորէ Սուրիահայութիւնը այս կարեւոր իրագործումին առթիւ։

Յատուկ շնորհակալութիւն Սուրիոյ իշխանութեան ու մանաւանդ ասպնջական ժողովուրդին, որ ապաստան շնորհեց ցեղասպանութենէն ճողոպրած մնացորդացին։

Սուրիոյ կողմէ այս ճանաչումը եւ դատապարտումը կրկնակի կարեւորութիւն ունի, որովհետեւ սոսկ իրողութեան հաստատումէն անդին կ՚անցնի, կը վկայէ Սուրիոյ ժողովուրդի ականատես ըլլալու հանգամանքը՝ Թուրքիոյ կողմէ իր իսկ հողերուն վրայ գործադրուած մեծ ոճիրին եւ կոչ կ՚ուղղէ պայքարելու ժխտումի քաղաքականութեան դէմ։

Շնորհակալութիւն մանաւանդ Սուրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական յանձնաժողովին եւ անոր նախագահ դոկտ. Նորա Արիսեանին, որոնք նախաձեռնեցին այս բանաձեւի գործընթացը օրէնսդիր պալատին մէջ։

Այս մեծ յաղթանակին համար կրկին կը շնորհաւորենք Սուրիահայութիւնը, Սուրիոյ Խորհրդարանի հայազգի պատգամաւորները եւ Հայ Դատի բոլոր նուիրեալները։

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829