Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա Մյունխենի անվտանգության համաժողովում

Փետրվար 14,2020 14:41

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը որպես բանախոս հանդես կգա քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ: Ներկայացնելով իր քվանտային տեսությունը՝ նախագահ Սարգսյանը կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի, նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերի, քաղաքականության քվանտային վարքագծի մասին:

Վերջին հինգ տասնամյակների ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովը դարձել է միջազգային անվտանգության քաղաքականության քննարկման աշխարհի առաջատար հարթակ: Ամեն տարի փետրվարին այն մեկ հարկի տակ է համախմբում տարբեր պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, հեղինակավոր վերլուծաբանների ու փորձագետների ամբողջ աշխարհից՝ ակտիվ քննարկումներ ունենալու անվտանգության խնդիրների, արդի և ապագա մարտահրավերների մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829