«ՍԴ նախագահի առնչությամբ դա լիովին բացառում եմ: Չէի ուզենա, որ ասածս նրանց կամարտահայտման վրա որպես ճնշում դիտվեր: Իմ խոսքը կարող է որպես ճնշում դիտվել, ամեն դեպքում, ՍԴ նախագահի մասով դա լիովին անհնար է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե հնարավոր է, որ մինչեւ ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավորները հրաժարական տան, եւ հանրաքվեն չկայանա, ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:
«Բացառում եմ նաեւ այն դատավորների հրաժարականը, ովքեր այդ մասին հայտարարել են՝ Ալվինա Գյուլումյանը եւ Արեւիկ Պետրոսյանը: Մնացածը պետք է որոշեն, չէի ուզենա ներազդել իրենց կամարտահայտության վրա»,-հավելեց Գրիգոր Մուրադյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/602230163945325/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ