Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Քթոյան. «Ընդհանրապես, եթե դու գտնվում ես ինչ-որ մաքսային գոտում եւ քեզ համար ստեղծված են արտոնյալ պայմաններ, դա ինքնին վատ է տնտեսության համար». «Հայկական ժամանակ»

Փետրվար 14,2020 13:47

Վիճակագրական կոմիտեի՝ նախօրեին հրապարակած տվյալներով՝ 2020 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 0.2 տոկոս։ Իսկ սննդամթերքի եւ ռչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբի գծով անգամ արձանագրվել է գնանկում՝ 1.8 տոկոսի չափով։

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանն անցել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային դրույքաչափերի։ Իսկ դա ենթադրում էր երրորդ երկրներից ներկրվող 700-ից ավելի ապրանքատեսակների մաքսատուրքի բարձրացում, ինչն էլ իր հերթին կբերեր դրանց գների բարձրացման։ 2019-ի վերջին ամիսներին որոշները գուժում էին, որ 2020 թվականի հունվարի 1-ից մեծ գնաճ է սպասվում, բայց ինչպես երեւում է ՎԿ-ի հրապարակած տվյալներից՝ այդ «մեծ» գնաճը կազմել է 0.2 տոկոս։

«Հայկական ժամանակ»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ։

– Նախորդ տարվա վերջին շատ էր խոսվում, որ 2020-ի հունվարի 1-ից 700-ից ավելի ապրանքատեսակներ կթանկանան՝ այդ թվում սննդամթերքը։ Այդ ապրանքատեսակների մաքսատուրքերի բարձրացման պարագայում «սարսափելի գնաճ» չեղավ։ Ինչո՞վ եք սա բացատրում:

– Նմանատիպ եզրակացությունները կամ մանիպուլյատիվ բնույթ ունեն՝ արհեստական աժիոտաժ առաջացնելու համար, կամ հիմնվում են զուտ տեսական դատողությունների վրա։ Օրինակ՝ մաքսատուրքը եթե բարձրացավ՝ դա գնաճային ճնշումներ կստեղծի։ Տեսականորեն այս դրույթը սխալ չէ, բայց գնաճը բարդ երեւույթ է։ Գների վրա ազդում են բազում գործոններ։ Նույն ժամանակահատվածում դու կարող ես քո մրցակցային վիճակը բարելավել, ինչը կբերի գնաճի ֆոնի թուլացման։ Կարեւորն այն է, որ համակցության մեջ մենք ունենանք ցածր գնաճային ֆոն, ինչը եւ ունենք։ Այդ տեսակի դատողությունները հիմնվում են տեսական՝ պարզ դատողությունների հիման վրա, որում հաշվի չեն առնվում այն գործոնները, որոնք գնաճի նվազման ուղղությամբ են լինում։

– Ի վերջո առաջիկա ամիսներին ԵԱՏՄ-ով պայմանավորված գնաճի սպասե՞լ, թե կունենանք այն արդյունքները, ինչ հունվարին։

– Կարծում եմ՝ ոչ։ Մենք ունենք 8000 ապրանք ներկայացուցիչ կամ 750 ապրանքախումբ, եթե ԵԱՏՄ-ի 700 ապրանքատեսակների առումով նայենք, դրանք անվանացանկով  տեսակարար կշիռ չեն կազմում զամբյուղի մեջ։

Ընդհանրապես, եթե դու գտնվում ես ինչ-որ մաքսային գոտում եւ քեզ համար ստեղծված են արտոնյալ պայմաններ, դա ինքնին վատ է տնտեսության համար։ Դա մենք տեսնում ենք, օրինակ՝ ավտոմեքենաների  շուկայում։  Հետեւաբար ասել, որ մաքսատուրքի բարձրացումը կբերի գնաճի, եւ դա բացասական է, սխալ է։ Դա իր հետ բերում է նաեւ այլ դրական երեւույթներ՝ ինչի մասին չեն խոսում։ Եթե դու մի ասպեկտը դիտարկում ես, մյուսը եւս պետք է հիշատակես։ Արտոնությունների արհեստական  պայմանների ստեղծումը միշտ վատ է տնտեսության համար։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829