Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ ՄԻԵԴ-ը որոշի վերականգնել ՍԴ դատավորների պաշտոնները». Հրայր Թովմասյանի խորհրդական

Փետրվար 14,2020 13:41

«Հանրաքվեի իրականացումից հետո հնարավորություն կա, որպեսզի ԱԺ խմբակցությունները դիմեն ՍԴ եւ վիճարկեն հանրաքվեն, եթե հանրաքվեի կազմակերպման եւ իրականացման ընթացքում տեղի կունենան Սահմանադրության եւ օրենքների այնպիսի խախտումներ, որոնք ազդած կլինեն հանրաքվեի արդյունքի վրա: Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, թե ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել՝ սկսած «ԱԺ կանոնակարգ» օրենքից, վերջացրած Սահմանադրության անփոփոխելի հոդվածներով»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/602230163945325/

Նա նշեց, որ հնարավոր է՝ ՍԴ գործող դատավորները հանրաքվեից հետո դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նրանց իրավունքները խախտվել են. «Իրենք պետք է որոշեն»:

Հարցին ի պատասխան՝ «եթե ՄԻԵԴ-ը փաստի ՍԴ դատավորների իրավունքների խախտումը, ի՞նչ ընթացակարգ է դրան հաջորդելու», Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց. «Եթե ՄԻԵԴ վճիռը սահմանափակվի փոխհատուցմամբ, եւ պաշտոնի վերականգնման խնդիր չդրվի…Այնպես չէ, որ ՄԻԵԴ-ը հաստատ նման որոշում է կայացնելու, այդպիսի հավանականություն կա: Բայց հաշվի առնելով խախտումների կոպիտ բնույթն ու առանձնակի ցինիզմը, հնարավոր է՝ պաշտոնի վերականգնման որոշում էլ կայացնի, եւ ՀՀ այդ ժամանակվա իշխանությունը պարտավորված է լինելու վերականգնել նրանց պաշտոնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829