Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգոր Հարությունյան. «Բացարձակ կապ չունի տան աշխատանքները տվյալ բարեկարգման վարչությունը ղեկավարելու հետ». «Ժողովուրդ»

Փետրվար 14,2020 13:36

Պարզվում է, որ Գրիգոր Հարությունյանը, որը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության պետն է, եղել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի տան «պրարաբը», շինաշխատանքներ է արել։ Այդ արժանիքը բավարար է եղել, որ նրան Մարությանը նշանակի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ։ Այս եւ այլ հարցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գրիգոր Հարությունյանի հետ։

– «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դուք միանգամայն ուշագրավ հանգամանքներում եք նշանակվել այս պաշտոնում։ Մասնավորապես, Հայկ Մարությանի տան համար շինաշխատանքներ եք արել, եւ այդ պատճառով էլ Ձեզ բերել եւ նշանակել են Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ։

– Ոչ, այդպես չի, որ ես տանը հայտնվել եմ ու այդտեղից հայտնվել եմ այստեղ։

– Բայց քաղաքապետի տանը շինաշխատանքներ իրականացրե՞լ եք։

– Աշխատանքներ միշտ էլ իրականանում են, ցանկացած ընկերների, ղեկավարների շենքեր ենք կառուցել, բնակարաններ եւ ամեն ինչ։

– Հայկ Մարությանին ճանաչել եք այն պահից, երբ իր տանը շինարարական աշխատանքներ եք արե՞լ։

– Ոչ, Հայկ Մարությանին ճանաչում եմ 12 տարուց ավել, շատ բարձր արժանիքներ ունի այդ անձը ինձ համար։ Բացարձակ կապ չունի տան աշխատանքները տվյալ բարեկարգման վարչությունը ղեկավարելու հետ։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829