«Պետք է շատ կարճ ժամանակ զինվել համբերությամբ եւ սպասել ԲՀԿ քաղաքական խորհրդի որոշմանը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը`հավելելով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ-ն այսօր իր դիրքորոշումը կհայտնի:
«ԲՀԿ-ն ինքնաբավ միավոր է, մեզ մոտ ներքին ժողովրդավարության հետ կապված դեֆիցիտ չկա: Կլինի քննարկում` քաղխորհրդի բոլոր ներկայացուցիչների ներկայութամբ, կլսվեն բոլոր կարծիքները, հայտարարության միջոցով մեր դիրքորոշումը կներկայացնենք»,- ասաց նա:
ԲՀԿ քաղխորհրդի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:
Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց` իրենք հավատարիմ են մնալու իրենց քաղաքական դիրքորոշումներին. «Հավատարիմ ենք մնալու մեր քաղաքական դիրքորոշումներին եւ այն սկզբունքներին, որոնք հայտնել ենք: Մենք շեշտել ենք, որ մենք հանրաքվեի գաղափարին կողմ ենք, դեմ չենք, բայց հանրաքվեին հասնելու համար կա իրավական ճանապարհ, որը պետք է անցնեինք գրագետ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ