Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած խստություն, պահանջկոտություն կարող է պատճառ դառնալ, որ հաջորդ օրը քննիչը մտնի զորամաս եւ հրամանատարից հաշիվ պահանջի. «Հրապարակ»

Փետրվար 14,2020 13:20

«Հրապարակի» հետ կապվեց զորամասերից մեկի միջին կոչում ունեցող զինվորականը եւ պատմում էր, որ ահավոր բարդացել է կարգուկանոն հաստատելը։ Ցանկացած խստություն, պահանջկոտություն կարող է պատճառ դառնալ, որ հաջորդ օրը քննիչը մտնի զորամաս եւ հրամանատարից հաշիվ պահանջի՝ ինչու եք նեղել զինծառայողին։ Զինծառայողները, նրա խոսքով, այլեւս չեն խորշում «գործ տալուց» եւ մանավանդ հեղափոխությունից հետո ուզում են իրենց քեֆին ման գալ, զինվորական կարգուկանոնի վրա թքած ունեն։

Նա պատմում էր, որ շատ դժվարացել է հրամանատարի հեղինակությունը բարձր պահելը։ Պատմում էր. «Մտնում ես զորանոց, տեսնում ես՝ պատին մեծ տառերով քեզ մայր են քրֆել։ Անանուն հայհոյանքն ու ատելության խոսքը հո միայն Ֆեյսբուքում չի՞, ամեն տեղ է։ Իսկ բանակում դա արհավիրք է։ Երկաթի նյարդեր պետք է ունենաս, որ դիմանաս էդ մթնոլորտում, դու էլ չհայհոյես, չխփես, չպատժես»։

Իսկ ինչո՞վ է բացատրվում զոհերի քանակի աճը բանակում՝ խաղաղ պայմաններում։ Հունվարին դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճակագրություն էր ներկայացնում, թե անցած տարի բանակում զոհերի ամենացածր ցուցանիշն է եղել պատմության մեջ։ Իհարկե, այդ փաստը հերքվեց, բայց որ զոհերի քանակը շատ բարձր չէր անցած տարի, փաստ է։ Այս տարի՝ հունվարից սկսած, 12 զոհ ենք ունեցել բանակում։ Զրուցակիցը դա բացատրում է բանակի, պաշտպանության նախարարության վատ աշխատանքով, վատ փոխհարաբերություններով։

Հրայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829