Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի քննադատության արժանացավ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է. «Հայկական ժամանակ»

Փետրվար 14,2020 13:07

Վերջին օրերին բանակում արձանագրված զոհերի թիվն իսկապես խիստ մտահոգիչ է, եւ համապատասխան կառույցներն, անկասկած, պիտի լրջորեն ուսումնասիրեն իրավիճակն ու ոչ միայն բացահայտեն մեղավորներին, այլեւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն։

Բայց մտահոգիչ են նաեւ այդ ողբերգական մահերի ներքաղաքական շահարկումները եւ իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքները, թե «դուք պարծենում եք, որ զինվորների ծառայության պայմանները բարելավել եք, բայց զոհերի թիվն աճում է», «այդ հարցերը թողած ընկել եք Սահմանադրական դատարանի ետեւից», եւ այլն։ Ընդ որում՝ անհասկանալի քննադատության արժանացավ նաեւ վարչապետի այն պնդումը, որ բանակում տիրող այս վիճակի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթն է։

Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Բանակում, այո, զինվորների ներանձնային հարաբերություններում նաեւ քրեական ենթամշակույթի տարրեր կան ու միշտ են եղել։ Եվ դա զինվորների ծառայության պայմանների հետ առանձնապես կապ չունի։ Եթե, օրինակ, զինվորները հիմնականում խաշած ցորենով սնվեին (նախկինում հենց այդպես էր), «լավ տղերքը» կպահանջեին, որ իրենց բաժինը շատ լինի, իսկ եթե զինվորներին ամեն օր կերակրեն, ասենք, անանասով ու պեկինյան բադով, միեւնույն է՝ «լավ տղերքը» կանոններ կսահմանեն, որ, օրինակ, անանասի վերեւի հատվածը կամ բադի ձախ թեւն ուտելը «զապադլո յա», ու այդ թեմայով «ռազբորկաների» (այդ թվում՝ նաեւ ողբերգական ելքով) պակաս չի լինի։

Պարզ ասած՝ հարցը հետեւյալն է. քրեական ենթամշակույթը ենթադրում է, որ օրենքներն ու կանոնները «սովորական մարդկանց» համար են, բայց կան նաեւ արտոնյալներ, որոնց վրա ոչ միայն այդ կանոնները չեն տարածվում, այլեւ իրենք սեփական կանոններն են սահմանում եւ դրանք պարտադրում «սովորական մարդկանց»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829