«Կարծում եմ, այստեղ տրագեդիա սարքելու բան չկա»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն`անդրադառնալով Արցախի հարցի կարգավորման փուլին վերաբերվող հարցին։
Հիշեցնենք, երեկ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գանջալիեւը թվիթերյան իր էջում գրել էր, որ հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, անձամբ Անջեյ Կասպրշիկը ամեն այցի ժամանակ հանդիպում են Արցախի նախագահի, խորհրդականների հետ եւ այս համատեքստում էլ Ադրբեջանն ակտիվացրել է իր հատվածը։ Բայց այս հանդիպումը նաեւ «Լուսավոր Հայաստանի» համար հավելյալ պարզաբանման կարիք ունի. «Մյուս կողմից էլ, մենք ունեինք մի գաղափար, որ վերջին ժնեւյան հանդիպումից հետո, հրավիրենք ՀՀ արտաքին գործերի նախարարին եւ հասկանանք, թե ո՞ր փուլում ենք, ո՞ւր ենք հասել եւ այդքան երկար ժամեր ի՞նչ է քննարկվում: Անգամ եթե կարիք լինի փակ ռեժիմով, բայց պետք է հասկանանք, թե այդ մասով ի՞նչ է կատարվում»:
Միաժամանակ, բանախոսի կարծիքով, այդ հանդիպումները չեն կարող խանգարել բանակցություններին, մանավանդ, որ հայկական կողմը չի ասում, որ բանակցություններ է վարում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ