Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ի պատերին հանդիպելիս Փաշինյանի ամենակարողության միֆը պայթում է». Անդրանիկ Թեւանյան

Փետրվար 14,2020 12:23

«Պայթում է Նիկոլ Փաշինյանի ամենակարողության միֆը՝ ՍԴ-ի պատերին հանդիպելիս: Նրա համար կարեւոր է գրոհել եւ գրավել ՍԴ-ն, որպեսզի ցույց տա, որ ուժեղ է, որ ցանկացած որոշում կարող է պարտադրել»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով  քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝  ասաց «Պոլիտէկոնոմիա»-ի նախագահ, վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով. «Գործ ունենք իրավական խնդրի հետ: Մեկ անձի կամ մի խումբ անձանց կողմից իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման փորձ եմ նկատում: Ցավալի է, որ այսպիսի իշխանությունն է իր ընդդիմախոսներին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրում»:

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ ակնհայտ է, որ խնդիր է դրված մեկ անձի շուրջ բռնապետական ռեժիմ հաստատելու եւ իշխանության տարանջատման սկզբունքը վերացնելու. «Խնդիր է դրված նաեւ դատական համակարգը ենթարկեցնելու մեկ մարդու բռնապետությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829