Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահի խորհրդական. «Նոր ստեղծված ՍԴ-ն լեգիտիմություն չի ունենալու»

Փետրվար 14,2020 12:10

«Իրավագիտությունը վերջնականապես տապալված է, իրավագիտակցության մասին խոսք գնալ չի կարող, քանի դեռ բեկում եւ շրջադարձ տեղի չի ունենում, եւ չի վերահաստատվում երկրի սահմանադրական կարգը»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց ՍԴ նախագահի խորհրդական, սահմանադրագետ Գրիգոր Մուրադյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/501154204139812/

Նրա բնորոշմամբ՝ իրավական պետությունը ծայրահեղական պոպուլիզմի հետ անհամատեղելի է. «ՍԴ-ի հանդեպ այս բիրտ ոտնձգությունները կապվում են կոնկրետ գործերի հետ: Տպավորություն է, որ հետ ենք շպրտվում դեպի ոչ թե անգամ խորհրդային Հայաստանի սահմանադրականություն, այլ 30-ականներ, երբ նույն կարգախոսներով ոչնչացվում էին այլախոհների խմբերը»:

Գրիգոր Մուրադյանի բնորոշմամբ՝ չի կարելի, ինչպես իշխանությունն է ասում, «կեղծված» Սահմանադրությամբ կատարել այդ Սահմանադրության հետ անհամատեղելի փոփոխություններ. «Դատավորների անփոփոխելիությունն ածանցված է նրանց անկախության եւ պաշտոնավարման անվտանգության հետ»:

Ամենակարեւոր սխալը, Գրիգոր Մուրադյանի խոսքով, այն է, որ ըստ սպասվող փոփոխությունների՝ որոշ ժամանակ ՀՀ-ում ՍԴ-ն չի գործելու. «Սա նշանակում է, որ երկու-երեք ամիս հնարավոր կլինի սահմանադրական օրենքներում առանց ՍԴ-ի անել ցանկացած փոփոխություն, եւ որեւէ վերահսկողություն չի լինելու օրենքների հանդեպ, իսկ միջազգային պայմանագրերը վավերացվելու են առանց ՍԴ-ի որոշման: Իսկ թե նոր ստեղծված ՍԴ-ն ինչպես է վերականգնելու հնարավոր խախտումները, կարծում եմ՝ մնում է չբացատրված: Նոր ստեղծված ՍԴ-ն լեգիտիմություն չի կարող ունենալ, հետեւաբար՝ նրա որոշումներն իշխանության կասկածի տակ են լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829