Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական՝ մասնագիտական ճակատ. «Ժամանակ»

Փետրվար 14,2020 12:36

Փաստորեն, ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական՝ մասնագիտական ճակատ, թեև անկասկած է, որ դրա ներքո լինելու է նախկին իշխող համակարգն իր քաղաքական շահերով ու հետաքրքրություններով: Հայտարարվել է իրավապաշտպանների մասնակցությամբ «ՈՉ»-ի ճամբար ստեղծելու մասին: Քաղաքական ուժերը, որոնք դիրքավորվում են հանրաքվեին դեմ, խոսում են դրա դեմ, սակայն չեն ստանձնում որևէ արդյունքի համար պատասխանատվություն: Դա հատկանշական է, բայց ոչ միայն այն առումով, թե կա վախ պարտության նկատմամբ: Իրավիճակը հատկանշական է այն տեսանկյունից, որ, թեև կա գործող իշխանության դեմ ուժգին հակաքարոզչություն, այն ունի շատ հստակ դեմքեր, սակայն այդ հակաքարոզչությունը չունի քաղաքական «միս ու արյուն»: Եվ դա ոչ թե հետհեղափոխական իրողություն է, այլ, այսպես ասած, նախահեղափոխական:

Բանն այն է, որ Հայաստանում իշխող համակարգը փլուզվել էր հեղափոխությունից առաջ, պարզապես չկար արձանագրող: Ավելին, նույն նախկին իշխող համակարգի տարբեր թևերից որոշները, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ պայքարում էին միմյանց դեմ, արտահայտում էին մտքեր, որ իշխանությունը փողոցում ընկած է, սակայն վերցնող չկա: Այդ հայտարարությունները զուտ քարոզչական բնույթի չէին, դրանք իրապես արտահայտում էին քաղաքական վիճակը, որն ամենից լավ պատկերացնում էին հենց այդ իշխանության տարբեր թևերը՝ այդ պահին դե յուրե իշխող կամ, այսպես ասած, ոչիշխանական: Բանն այն է, որ նրանք էին ամենից լավ պատկերացնում համակարգի ներսից փլուզվածությունը, պարզապես չէին կարող պատկերացնել, որ այդ՝ «փողոցում ընկած» իշխանությունը հանկարծ կարող է վերցնել հանրությունը, քաղաքացին, ժողովուրդը: Նրանք սպասում էին, որ իշխանությունը «փողոցում» գլորվելու է իրենց ոտքի տակ՝ վաղ, թե ուշ: Սակայն ստացվեց այլ բան, և քաղաքացին քայլեց դեպի «փողոցում ընկած» իշխանություն: Այդ հանգամանքը էլ ավելի է ուժգնացրել այն «կոռոզիան», որին ենթակա էր նախկին իշխող համակարգը, սրել հարցերը այդ համակարգի տարբեր թևերի միջև:

Հանրաքվեն այդ իմաստով չափազանց ակնառու դարձրեց այն պարզ իրողությունը, որ նախկին իշխող համակարգը Հայաստանում ունակ է համատեղ պաշտպանության, բայց ունակ չէ համատեղ պատասխանատվության:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829