Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Ermenihaber

Փետրվար 14,2020 11:14

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սիրիայի իշխանությունների էությունը ցույց տվող ցայտուն օրինակ է անվանել։

Թուրք պաշտոնյան ասել է, որ այս որոշումը ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը, քանի որ, ըստ Աքսոյի, Սիրիայի իշխանությունները սեփական ժողովրդին տարիներ շարունակ ամեն տեսակ կոտորածների են ենթարկել, միլիոնավոր մարդկանց տեղահանել են ու քիմիական զենք կիրառել:

«Դեռ շարունակվում է մարդկային դրաման, որի պատճառ է դարձել ռեժիմը (Սիրիայի իշխանությունները), մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան աղետներից մեկը»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը՝ չմոռանալով շեշտել Թուրքիայի պաշտոնական թեզերը առ այն, որ «Սիրիայի ռեժիմը կորցրել է միջազգային լեգիտիմությունը»:

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829