Լրահոս
Օրվա լրահոսը

Ա­պա­գա­յի նկատ­մամբ վս­տա­հու­թյու­նը չի ստեղծ­վում լա­վա­գույ­նի պո­պու­լիս­տա­կան խոս­տում­նե­րով, նույ­նիսկ ընտ­րա­կան զբո­սաշր­ջու­թյան նոու հաուով՝ Հա­յաս­տա­նը հեռ­վից սի­րող­նե­րի հա­մար, կամ էլ՝ քա­ղա­քա­կան պոե­զիա­յով. «Իրատես»

Փետրվար 14,2020 09:00

Նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով՝ հան­րաք­վեն պե­տու­թյան գան­ձա­րա­նից տա­նե­լու է 3 մի­լիարդ դրամ: Դա, հաս­տատ, ժո­ղովր­դի պա­հան­ջը չէ: Դա իշ­խա­նու­թյան սխալ­նե­րի գինն է, որ ժա­մա­նա­կին և ճիշտ մար­տա­վա­րու­թյամբ չկա­րո­ղա­ցավ լու­ծել իր հա­մար ռազ­մա­վա­րա­կան հար­ցը: Հա­վե­լեք 3 մի­լիար­դին հայտ­նի ու ան­հայտ այլ ծախ­սեր, օ­րի­նակ՝ ԱԺ-ում լվաց­վող մա­քուր գոր­գե­րի, վար­չա­պե­տի 2 զրա­հա­պատ մե­քե­նա­նե­րի՝ մոտ 1000000 ԱՄՆ դո­լար, ԱՄՆ այ­ցի հա­մար վար­ձա­կալ­ված ինք­նա­թի­ռի՝ 350000 դո­լար, իշ­խա­նու­թյան ինք­նա­պարգևատ­րում­նե­րի՝ հա­մա­րյա 40000000 դո­լար, տե­ղին ու ան­տե­ղի գոր­ծու­ղում­նե­րի, ու հաշ­վար­կեք՝ ե­թե ժո­ղովր­դին հարց­նեին՝ գե­րա­դա­սում եք, որ իշ­խա­նու­թյու­նը, ձեզ լա­վա­գույնս ծա­ռա­յե­լու հա­մար, ին­քը լա­վա­գույնս ապ­րի՞, թե՞ ու­զում եք, որ չփակ­վեն ձեզ սպա­սար­կող ման­կատ­նե­րը, ծե­րա­նոց­նե­րը, ծնն­դատ­նե­րը, դպ­րոց­նե­րը, կա­ռուց­վեն սպան­դա­նոց­ներ՝ այս­տեղ ու հի­մա, ի՞նչ կպա­տաս­խա­ներ հպարտ, բայց պրագ­մա­տիկ հայ ժո­ղո­վուր­դը:

Ինչ հարց էլ ձևա­կերպ­վի իբրև հան­րաք­վեի հարց, խն­դիր է մնում ոչ միայն 650000 «ա­յո» ստա­նա­լը, այլև ժո­ղովր­դի մաս­նակ­ցու­թյու­նը: Ապ­րի­լի 5-ի կի­րա­կին լի­նե­լու է հա­սա­րա­կու­թյան բևե­ռաց­ման գա­գաթ­նա­կետ, ինչ-որ քա­ղա­քա­կան ու­ժեր կբոյ­կո­տեն հան­րաք­վեն, «ոչ»-ի շտաբ կլի­նի, թե ոչ, քա­րոզ­չու­թյու­նը, որ վա­ղուց սկս­վել է, այ­րե­լու է կա­մուրջ­ներ ու ապ­րի­լի 6-ին ան­պա­տաս­խան է թող­նե­լու հար­ցը՝ մենք կու­նե­նա՞նք սմարթ պե­տու­թյուն, որ իր ա­մեն լու­ման նպա­տա­կա­մետ է ծախ­սում, կու­նե­նա՞նք պե­տա­կան կա­ռա­վար­ման սմարթ հա­մա­կարգ, որ գոր­ծում է զար­գաց­ման ծրագ­րե­րով, ոչ թե ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ է տա­լիս ան­հե­տաձ­գե­լի հար­ցե­րին: Թե՞ կշա­րու­նակ­վի հիբ­րի­դա­յին գո­յակ­ցու­թյու­նը՝ հա­մա­տե­ղե­լով ան­հա­մա­տե­ղե­լիին:

Ա­պա­գա­յի նկատ­մամբ վս­տա­հու­թյու­նը չի ստեղծ­վում լա­վա­գույ­նի պո­պու­լիս­տա­կան խոս­տում­նե­րով, նույ­նիսկ ընտ­րա­կան զբո­սաշր­ջու­թյան նոու հաուով՝ Հա­յաս­տա­նը հեռ­վից սի­րող­նե­րի հա­մար, կամ էլ՝ քա­ղա­քա­կան պոե­զիա­յով, ստեղծ­վում է տն­տե­սա­կան հիմ­քի վրա: 55 օ­րը հա­վեր­ժու­թյուն չէ, ա­վարտ­վե­լու է, իսկ հե­տո՞: Կա՞ն ե­րաշ­խիք­ներ, որ քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տը թու­նա­զերծ­վե­լու է, ձևա­վոր­վե­լու է բո­վան­դա­կա­յին, գա­ղա­փա­րա­կան, մր­ցակ­ցա­յին քա­ղա­քա­կան դաշտ: Թե՞ խտա­նա­լու է ՓՐ­ԿԻՉ վար­չա­պե­տի լու­սապ­սա­կը, ու նա ան­ձեռ­նմ­խե­լի է դառ­նա­լու՝ դառ­նա­լով ա­վե­լի խո­ցե­լի իր վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ: Ա­ռա­վել ևս ա­վե­լի ագ­րե­սիվ է դառ­նա­լու ՔՊ-ն, ո­րի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ԱԺ-ում սե­փա­կան ռե­կորդ­ներն էլ գե­րա­զան­ցե­լու է:

Վեր­ջա­պես՝ ի՞նչ է լի­նե­լու ՍԴ-ի հետ: Ե­թե հան­րաք­վեն «ա­յո» ա­սաց փո­փո­խու­թյուն­նե­րին, նոր ՍԴ-ի ձևա­վոր­ման հա­մար որ­քա՞ն ժա­մա­նակ է պետք ու ի՞նչ ե­րաշ­խիք, որ ՍԴ նոր դա­տա­վոր­նե­րը չեն լի­նե­լու ներ­կա­նե­րի վի­ճա­կում, ե­թե Հա­յաս­տա­նում ընտ­րու­թյուն­նե­րով իշ­խա­նու­թյուն փոխ­վի, ի­մա՝ ինչ­պե՞ս ա­պա­հո­վել դա­տա­կան իշ­խա­նու­թյան ան­կա­խու­թյու­նը գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նից: ՍԴ 7 դա­տա­վո­րի հան­րա­յին պաշ­տո­նազ­րկ­ման հետևանք­նե­րը թե քա­ղա­քա­կան են լի­նե­լու, թե տն­տե­սա­կան: Ե­թե ցան­կա­ցած ճգ­նա­ժամ բե­րում է նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ո­րո՞նք են ապ­րի­լի 5-ի հան­րաք­վեի հայտ­նու­թյուն­նե­րը:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829