Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր մեկնել է ամբողջական կազմով: Մեկնարկային օրը հայ մարզասերները կհետեւեն մեր մարզիկներից հինգի մրցելույթներին, որոնց առաջին շրջանի մրցակիցներն են. 57 կգ՝ Ձիմչիկ Ռինչինով (Բելառուս)-Միհրան Ջաբուրյան, 65 կգ՝ Դավիդ Հաբատ (Սլովենիա)-Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Գեւորգ Մխեյան-Ագահուսեյն Մուստաֆայեվ (Ադրբեջան), 79 կգ՝ Գեորգի Պասկալով (Մոլդովա)-Արման Ավագյան, 97 կգ՝ Էլիզբար Օդիկաձե (Վրաստան)-Սարգիս Հովսեփյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ