Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնը (EMDS) հայտարարություն է տարածել՝ կապված փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ: Կենտրոնը ցավով փաստում է, որ Ադրբեջանում անկախ դիտորդները, թեկնածուների մի մասը, նրանց ներկայացուցիչները և լրագրողները ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական և քաղաքական ճնշումների:
Հաղորդագրության համաձայն՝ դիտորդները ենթարկվել են տարբեր տեսակի ճնշումների ինչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվարկի ժամանակ: Շուրջ 12 գործ հանձնվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց վերջինս ևս արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայցվորների համար՝ պահանջելով ներկայացնել միայն բնօրինակ փաստաթղթեր, որոնք կարող են հանկարծ կորել ԿԸՀ-ում, իսկ հայցվորներն էր կզրկվեն երկրորդր անգամ բողոքելու հնարավորությունից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս քննադատել է այս ընթացակարգը և փաստել, որ տեղի իշխանությունները պետք է վերցնեն փաստաթղթերի պատճենը և ընթացք տան գործին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ