2020 թվականի փետրվարի 13-ին տեղի ունեցավ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության արտահերթ խորհրդի նիստը, որը միաձայն որոշում կայացրեց ստեղծել 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բոյկոտելու քարոզչական շտաբ:
Արտահերթ խորհրդի նիստի մասնակիցները խորը մտահոգությամբ լսել են ներկայացված զեկույցները, միաձայն բաց քվեարկությամբ որոշել համատեղ ուժերով դիմել ՀՀ իշխանություններին՝ հետ կանգնել սխալ ճանապարհից, որն ընդամենը առիթ է տալիս հին ուժերին ձախողման մատնելու ժողովրդի փոփոխության պահանջը:
Արտահերթ խորհրդի նիստում միաձայն որոշվեց կոչով դիմել հայ ժողովրդին միանալ բոյկոտի արշավին՝ հանուն համերաշխության, օրինականության եւ պետության կայացման:
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն