Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուս

Փետրվար 13,2020 21:35

Փետրվարի 13-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։
Այցի առաջին օրը կայացել է Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Անդրեյ Ռավկովի հետ։

Կողմերը քննարկել են երկու պետությունների ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել