Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիոյ ժողովուրդը իր բաղկացուցիչ տարրերով՝ իր պետութեամբ ու բոլոր կառոյցներով արդէն իսկ 100 տարիներ առաջ ճանչցած էր Հայոց Ցեղասպանութիւնը. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս

Փետրվար 13,2020 21:21

Քիչ առաջ Սուրիոյ Հանրապետութեան նախագահ Պաշար Ալ Ասատին ուղղած իր նամակին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ջերմօրէն ողջունեց Սուրիոյ Հանրապետութեան Խորհրդարանին կողմէ, այս առաւօտ Հայոց Ցեղասպանութեան միաձայնութեան ճանաչումը:

«Վստահ ենք, որ Դուք եւ Ձեր հանգուցեալ հայրը կարեւոր դեր ունեցաք ցեղասպանութեան դատապարտումի ու ճանաչումի գծով՝ Ձեր հրապարակային կեցուածքներու ճամբով անցնող տարիներու ընթացքին: Այս առիթով, կ’ուզենք նաեւ շեշտել, որ Սուրիոյ ժողովուրդը իր բաղկացուցիչ տարրերով՝ իր պետութեամբ ու բոլոր կառոյցներով արդէն իսկ 100 տարիներ առաջ ճանչցած էր Հայոց Ցեղասպանութիւնը, երբ իր հողին վրայ ընդունած էր ցեղասպանութենէն վերապրող հայ ժողովուրդի զաւակները:

Դուք ցեղասպանութիւնը ճանչցած եղաք, երբ ցեղասպանութենէն ճողոպրած մեր զաւակներուն հետ Սուրիոյ ժողովուրդը կիսեց իր հացն ու ջուրը: Ահա թէ ինչու մեր ժողովուրդը Սփիւռքին մէջ յատուկ ուրախութեամբ կ’ողջունէ Սուրիական Խորհրդարանի այս որոշումը: Մեր բարձր գնահատանքը կ’ուզենք յայտնել Սուրիոյ Խորհրդարանին, Ձերդ վսեմութեան եւ Սուրիոյ ժողովուրդին՝ մաղթելով ամբողջական խաղաղութիւն եւ բարգաւաճ օրեր Սուրիոյ Հանրապետութեան»:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը նմանօրինակ նամակ մը յղեց նաեւ Սուրիոյ Խորհրդարանի նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829