Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան այսօր էլ թաքցնում է Հայոց ցեղասպանության մասին վկայությունները. Թաներ Աքչամ

Փետրվար 13,2020 20:45

Թուրքիան այսօր էլ թաքցնում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին վկայությունները: Ինչպես հաղորդում է Al Arabiya պարբերականը, այս մասին հայտարարել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը:

Նրա խոսքով՝ թուքական իշխանությունները թաքցնում են պատմական հեռագրերը, որոնք կարող են տեղեկատվություն հաղորդել Հայոց ցեղասպանության մասին: Պատմաբանը հավատացած է, որ թուրքական կառավարությունը իմացել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հեռագրերի գոյության մասին, քանի որ 1919թ. դրանք օգտագործվում էին Ստամբուլի պետական ռազմական  տրիբունալներում:

«Դատախազները մեղադրական եզրակացություններ ու դատավճիռներ են գրել՝ հիմնվելով հենց այդ հեռագրերի վրա »,- պարբերականին տված հարցազրույցում ասել է Թաներ Աքչամը և հավելել, որ փաստաթղթերը հայտնաբերել է մասնավոր, ոչ թե պետական արխիվում:

Պատմաբանը նաև շեշտել, որ Թուրքիայում կան մարդիկ, որոնք պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար: «Սա քաղաքացիական իրավունքի շարժման, Թուրքիայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության պայքարի մաս է կազմում»,- ասել է Թաներ Աքչամը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829