Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նորից Ներքին գործերի նախարարություն կլինի

Փետրվար 13,2020 18:50

«Դեռ անցյալ տարի մենք առաջարկում էինք կառավարության կառուցվածքում ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը կընդգրկեր իր մեջ ոստիկանությունը, բայց այն մերժվեց. անցավ մեկ տարի, կառավարությունը հանգեց այն մտքին, որ պետք էր ունենալ ներքին գործերի նախարարություն»,- այս մասին «Հոդված 3» ակումբում ոստիկանությունում բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրական  է գնահատում  փոփոխությունները:

Սիմոնյանը, նախատեսվող բարեփոխումները համարեց ուշացած, բայց կարևոր:

Միևնույն ժամանակ ընդգծեց, որ միայն ոստիկանության փոփոխություններով չպետք է սահմանափակվել, պետք է փոխել դատաիրավական համակարգն առհասարակ: «Եթե մենք ունենանք լավ ոստիկանություն, բայց վատ դատարաններ, դա խնդիր է առաջացնում, հակառակ պարագան նույնպես խնդիր է»,- նշեց նա:

Նա նաև հավելեց, որ այլ ուժային կառույցները, ինչպես օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը, եւս չպետք է լինեն պետության ղեկավարի ազդեցության տակ:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829