Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավտոմեքենա գնողները գործարքները կանխիկ են իրականացնում ու ստացվում է, թե ռեկորդային թվով գումար է գնացել Հայաստանից. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Փետրվար 13,2020 18:11

Ամփոփելով ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած հաշվետվությունը՝ լրատվամիջոնցերը գրում են, որ նախորդ տարի ֆիզիկական անձանց կողմից հսկայական գումարներ են դուրս բերվել Հայաստանից՝ շեշտելով, որ խոսքը միայն բանկային փոխանցումների մասին է։ Վերջիններս իրավացիորեն նշում են 1 մլրդ 454 մլն դոլար գումարի դուրսբերման մասին, սակայն որոշ դեպքերում լրատվականները զերծ են մնացել մեկնաբանելուց, թե որն է ֆիզիկական անձանց կողմից մեծ թվով գումարների դուրսբերման պատճառը։

Նշենք, որ 2019 թվականին իսկապես ռեկորդային քանակով՝ 22.4%-ով, ավելացել է Հայաստանից դուրս եկող գումարների քանակը։ Հաշվարկների մասին վիճակագրությունը սկսել է ներկայացվել՝ սկսած 2004 թվականից։ Ըստ այդ վիճակագրության՝ 2019-ին ամենամեծ ծավալի փոխանցումները կատարվել են օգոստոս ամսին՝ մոտ 157 մլն դոլար և դեկտեմբերին՝ մոտ 150 մլն դոլար, ամենապասիվը եղել է փետրվար և մարտ ամիսներին՝ համապատասխանաբար՝ 93 մլն և 92 մլն դոլար։

Գումարների մեծ թվով դուրսբերման պատճռաը, սակայն, ոչ այլ ինչ է, քան ավտոմեքնենաների ներմուծման հսկայական աճը։ Այս մասին նշված է նաև ԿԲ տարեկան հաշվետվության մեջ: «2019թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ընդամենը փոխանցումների ամսական արտահոսքի մեծ ծավալները և աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին»,- պարզաբանել է Կենտրոնական բանկը։

Ինչպես հայտնի է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի որոշմամբ 2020-ի հունվարի 1-ից բարձրացվել է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքը, ինչն էլ պատճառ էր հանդիսացել, որպեսզի քաղաքացիները նախքան այդ մեծ թվով մեքենաներ ներկրեն երրորդ երկրներից՝ ԱՄՆ-ը, Գերմանիա, Կորեա և այլն, ինչի համար էլ հսկայական գումարների բանկային փոխանցումներ են կատարվել։ ՊԵԿ տվյալների հաաձայն՝ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել 189 018 ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Ներկրված ավտոմեքենաների ընդհանուր մաքսային արժեքն ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ կազմել է մոտ 560 մլն դոլար: Հետևաբար ակնհայտ է, որ Հայաստանից դեպի դուրս փոխանցված արտարժույթի ավելի քան ⅓ մասը բաժին է ընկնում ավտոմեքենաների ներմուծմանը:

Կարևոր է նաև արձանագրել, որ 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն. դոլար և վաճառք չի իրականացրել, իսկ 2020-ի հունվարին գնել է 37.8 միլիոն դոլար։ Այս շարունակվող միտումը ցույց է տալիս, որ Հայաստանում կա արտարժույթի շատ մեծ ավելցուկ, ինչը վկայում է արտասահմանից դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքի մասին։ Սա ևս կապված է ավտոմեքենաների վաճառքի հետ։ Սակայն ավտոմեքենա գնողները գործարքները կանխիկ են իրականացնում, բանկային համակարգում դա չի ֆիքսվում ու ստացվում է, թե ռեկորդային թվով գումար է գնացել Հայաստանից ու հետ չի եկել: Իրականում, սակայն, գումարները վերադարձվել են, ինչի ապացույցն է ԿԲ-ի գնած արտարժույթը, պարզապես հոսքը համակարգում տեսանելի չէ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829