Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրանական ընկերությունը, որի հետ բանակցում է Հայաստանը «Նաիրիտ»-ի շուրջ, պատժամիջոցների տակ է 2013-ից. ԱՄՆ դեսպանատուն. «Ազատություն»

Փետրվար 13,2020 17:00

Ազատություն. Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը (Tabriz Petrochemical Company), որի հետ բանակցում է Հայաստանի կառավարությունը՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ, 2013 թվականի մայիսի 30-ին ընդգրկվել է ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի պատժամիջոցների ցանկում, որը համաձայնեցվում է ԱՄՆ Պետքարտուղարության հետ։ Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից։

Ըստ Երևանում ամերիկյան դիվանագիտական առաքելության՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգների նախագահի թիվ 13846 հրամանագրով ԱՄՆ որոշ պատժամիջոցներ վերստին ամրագրվել են, և ցանկում ի թիվս մի քանի այլ ընկերությունների կրկին տեղ է գտել այս ընկերությունը։ Հրամանագրով ամրագրված է, որ, ի թիվս այլ գործողությունների, պատժամիջոցները կտարածվեն 2018-ի նոյեմբերի 5-ին և հաջորդիվ Իրանից նավթաքիմիական ապրանքներ փոխադրելու նշանակալի գործարքների վրա։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում Միացյալ Նահանգների լրջությունն ի ցույց դնելով՝ 2020-ի հունվարի 23-ին ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի քարտուղար Սթիվեն Մնուչինը նշել է․ – «Իրանի նավթային ու նավթաքիմիական ոլորտները Իրանի ռեժիմի գլոբալ ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են ու նպաստում են սեփական ժողովրդի նկատմամբ մշտապես կիրառվող բռնություններին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829