Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոչ թե 20, այլ 15 տարի անց ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր ներկայացնել. օրինագիծը՝ ԱԺ-ում

Փետրվար 13,2020 16:56

 «Վերջին երկու նիստերում, որոնցում քննարկվել են մոտ 30 գործեր, ներում շնորհվել է 2 դատապարտյալի: Ներում շնորհել ասելով՝ պետք չէ հասկանալ, որ նրանք պատժից ազատվել են: Նրանց պատժի ժամկետը կարող է կրճատվել մեկ կամ երկու տարով, եւ այդ եղանակով է իրականացվել ներում շնորհելը: Մյուս դեպքերում ներման խնդրագիրը մերժվել է»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Նա տեղեկացրեց, որ դատապարտյալներին ներում է շնորհում ոչ թե հանձնաժողովը, այլ նախագահը, իսկ հանձնաժողովի աշխատանքը խորհրդատվական բնույթ ունի, դրա կազմը հաստատում է վարչապետը:

«Հանձնաժողովը եզրակացությունը ներկայացնում է վարչապետին, նա էլ՝ նախագահին, որպեսզի վերջինս որոշի՝ ներում շնորհո՞ւմ է դատապարտյալին: Հնարավոր է նաեւ ընթացակարգ, երբ բացառիկ դեպքերում հանձնաժողովի փուլը շրջանցվում է, եւ վարչապետը գործը միանգամից ներկայացնում է նախագահին»,-նշեց փոխնախարարը:

Հավելենք, որ ԱԺ-ում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվում է «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով այդ թվում սահմանվում է՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը 15 տարի պատիժը կրելուց հետո միայն կարող է ներման խնդրագիր ներկայացնել: Գործող իրավակարգավորմամբ՝ պատժի կրման ժամկետը 20 տարի է: «Մենք խնդիր ենք դրել առավել մարդասիրական վերաբերմունք դրսեւորել: Հնարավոր են բացառիկ հանգամանքներ, որոնց դեպքում կարող է ծագել ներման համար ավելի վաղ դիմելու անհրաժեշտություն»,-նշեց Սրբուհի Գալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829