Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է»

Փետրվար 13,2020 16:17

«Հասարակությու´ն, քաղաքացի´, Պողո´ս արթնացի´ր… Յո՞ երթաս…»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրում է «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Ընդամենը 48 օրերի ընթացքում 12 սպանությունների և ինքնասպանությունների աննախադեպ շարան Հայոց բանակում… Եվ այս ողբերգությունը հայրենիքիդ սահմանր պահող զինվորի գնդակից, սեփական տանը, զինակցից…

Բանակը հասարակության մեջ տիրող բարքերի, հարաբերությունների, տրամադրությունների իրական հայելին է: Իսկ այսօր այդ հայելու արտացոլանքը պրկված է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հասարակության մեջ կուտակված աննախադեպ թույնով, ատելությամբ, չարությամբ: Այո´, աննախադեպ…

Ամենօրյա ռեժիմով գերագույն-գլխավորի կողմից ատելությամբ հնչեցրած` ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու հրահանգ- հրովարտակը, իրեն ոչ հնազանդ-խամաճիկ դատավորներին վնգստացող, իսկ Սահմանադրական դատարանի նախագահին` պահապան շուն անվանող, դատարանները քրեական ենթամշակույթի ձևաչափով շրջափակող, իսկ այս հանցագործությունների դեմ պայքարողներին` շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ անվանող պետության թիվ մեկ ղեկավարի այս ուղերձն ու անձնական հարցերը վարչապետավարի լուծելու բանաձևն է իր հետ բանակ տանում զինվորը… Փամփուշտների հետ փամփշտակալում լցնում է նաև գերագույն-գլխավորի կողմից փաթեթավորված թույնը, ատելությունն ու չարությանը: Ե՞վ… 48 օրերի ընթացքում 12 սպանված և ինքնասպանված… Սա ընդամենը հետևանք է, պատճառը` զորակոչվողի հետ ուղարկված այդ մահաբեր ծանրոցն է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Դուք այն մարդը չեք, որ իրավունք ունենաք մեկնաբանել այս ամենը։

  2. Քրիստափոր says:

    Այսօրվա քսան տարեկան երիտասարդները դաստիարակվել և մեծացել են օրինակ ունենալով, ոչ թե այսօրվա գերագույն գլխավոր հրամանատարին, այլ ձեր պաշտած նախկին գլխավորին ու նրա բուծած լիցկաներին, նեմեցներին և դրանց նմաններին: Իսկ թույնի մասին խոսում են հենց թույն թափողները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829