Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա». Լենա Նանուշյան

Փետրվար 13,2020 15:41

ԱԺ նիստում այսօր Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Լուսինե Բադալյանի՝ ՄԻԱՎ վարակ ունեցող անձանց վերաբերյալ իր գրառման շուրջ գնահատականներին:

«Չէի ուզենա, որ ԱԺ ամբիոնն իմ «ֆեյսբուքյան» գրառումների քննարկման ամբիոն դառնա: Կարծում եմ, այլ հարթակներ կարող ենք ընտրել՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հակազդման օրենսդրական դաշտի կատարելագործման, ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնդիրները քննարկելու համար»,-նշեց Լենա Նանուշյանը:

«Ես պատրաստ եմ, նախարարությունն էլ միշտ պատրաստակամ է եղել պատգամավորների հետ որեւէ հարց քննարկել»,-հավելեց փոխնախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829