Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեի որոշումը դրական է, իհարկե, շատ ավելի դրական կլիներ, եթե այն արվեր այլ եղանակով». Սոնա Այվազյան

Փետրվար 13,2020 15:35

«Այսօր մենք ականատես ենք նրան, որ իշխանությունների դանդաղկոտությունը, իրավական-քաղաքական գնահատական չտալն անցյալին բերեց ներքին լարվածության, որ հեղափոխությանը սատարող քաղաքացիները հիասթափություն ապրեցին, սկսեցին կասկածել քաղաքական իշխանության կամքին»,- «Հոդված 3» ակումբում «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը:

Ըստ նրա՝ այս իրավիճակը հակահեղափոխականների մոտ հույս առաջացրեց, որ դեռ կարող են գալ իշխանության:

Սոնա Այվազյանի կարծիքով՝ սահմանադրական հանրաքվեի որոշումը դրական է, բայց միևնույն ժամանակ նշեց. «Իհարկե, շատ ավելի դրական կլիներ, եթե այն արվեր այլ եղանակով, այլ մասնակցության պայմաններում՝ միգուցե ընդհանուր սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Սակայն դրան դեռևս պատրաստ չէին, իսկ ՍԴ խնդիրն օր առաջ պետք է լուծել, և այդ առումով ես էլ չեմ տեսնում ելք, որը հնարավոր էր: Դրականն այն էր, որ այդ կարևոր որոշումը ոչ թե քաղաքական իշխանությունը որոշեց կայացնել, այլ հանձնեցին ժողովրդի դատին»:

Սոնա Այվազյանը նշեց, որ շուտով իրենք կհրապարակեն իրանց կատարած հարցումների արդյունքները բնակչության շրջանում՝ համապատասխան որոնց ամենակոռումպացվածն իրավական համակարգն է, երկրորդը ԶԼՄ-ներն ու նաև դատախազությունը:

Սոնա Այվազյանը հիշեցրեց՝ տարիներ շարունակ ՀՀ-ում ընտրությունների արդյունքները կեղծվել են տվյալ օրվա իշխանության՝ ռեժիմի կողմից, և այդ հանցագործությունն ավարտին հասցնելու կառույցը միշտ եղել է ՍԴ-ն՝ այդպիսով հուսալքելով ժողովրդին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829