Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է մեդիայում գովազդի, ինտերնետ գովազդի եւ ձվի շուկան

Փետրվար 13,2020 15:22

Արդեն 20 օր է, ինչ ձվի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացում։

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նրա ներկայացմամբ՝ փոքր տնտեսվարողներն են ահազանգել՝ շուկայում ահագնացող վիճակ է, ձվի գինը 20-25 դրամ է, ինչն աննախադեպ է ցածր է, նույնիսկ ինքնարժեքից ցածր։

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ տեղեկությունները, թե գները նվազել են ներմուծման հաշվին, սուտ են.«Վերջին ամիսներին հանրապետություն ձու չի ներմուծվել։ Այստեղ հիմնական պաշտոնական պատճառը, որը խոշոր ձու արտադրողերի միությունը տալիս է, դա գերարտադրությունն է։ Բայց մենք հենց հիմա ուսումնասիրում ենք՝ ինչքան նոր ածան հավ է ներմուծվել, դրանց արտադրանքի քանակը, արդյոք կա՞ ժամկետանց ձու, թե՞ չկա»։

Գեւորգյանն ասաց, որ ուսումնասիրությունների աշխատանքներում ներգրավել են նաեւ սննդի անվտանգության տեսչական մարմնի գործընկերներին. «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհասկանանք՝ արդյոք խոշոր արտադրողները փորձում են մանրներին դուրս մղել շուկայից։ Ձու արտադրողների քանակը միանգամից շատացել է շուկայում, պետք է պարզենք՝ ինչի՞ հետեւանք է»:

Այս փուլում, ինչպես Գեւորգյանն ասաց, ուսումնասիրությունների մասին այլ մանրամասներ չեն կարող հրապարակել, նախնական արդյունքներ դեռ չկան, բայց առաջին տպավորությունն այն է, որ ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր: Իհարկե, սա միայն տպավորություն է, դեռ պետք է հասկանան դրա պատճառը:

ՏՄՊՊՀ-ն նախատեսում է այլ շուկաներում էլ ուսումնասիրություններ անել, ծրագրել են ուսումնասիրել ցորենի այլուրի շրջանառության ոլորտները, հանքարդյունաբերության շուկան, մեդիայում գովազդը, ինտերնետ գովազդը՝ առցանց տիրույթում գովազդի շուկաները։ Թե ի՞նչ են փորձում պարզել մեդիայում եւ առցանց տիրույթում գովազդի շուկայում, մենաշնորհ կա՞, չկա՞, Գեւորգյանը չմանրամասնեց, ասաց՝ նոր ենք սկսել ուսումնասիրությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829